Թուրք նախարարը քննադատել է Սիրիայում հրադադարի հարցով ԱՄՆ և ՌԴ համաձայնությունը
Թուրքիայի տրանսպորտի, ծավային գործերի և կապի նախարար Բինալի Ելդիրիմըքննադատել է Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման մասին ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին տեղեկացնում է «Anadolu»-ն:
«Ցավոք սրտի, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը տարածաշրջանի հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ ոչ հրապարակային պայմանավորվածություն են ձեռք բերել։ Եթե դուք պատրաստվում էիք պայմանավորվել, ապա ինչո՞ւ էիք մինչ այժմ փակում աչքերը 450 հազար անմեղ մարդկանց մահվան վրա: Սա այն հարցն է, որն անհանգստացնում է ողջ մարդկությանը: Այս առումով օրինակելի է Թուրքիան, որն ապաստան է տրամադրել գրեթե 3 մլն փախստականի», - հայտարարել է Ելդիրիմը:
Նախարարը նաև խիստ քննադատել է Ռուսաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը քրդերին:
«Ռուսաստանում կարծում են, որ քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը պայքարում է «Իսլամական պետության» դեմ: Սակայն իրականում կուսակցությունը ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել մինչև Միջերկրական ծով ընկած տարածությունը: Ռուսաստանում դա շուտով կհասկանան», - ասել է Ելդիրիմը:
Թուրք նախարարը քննադատել է Սիրիայում հրադադարի հարցով ԱՄՆ և ՌԴ համաձայնությունը
Թուրքիայի տրանսպորտի, ծավային գործերի և կապի նախարար Բինալի Ելդիրիմը քննադատել է Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման մասին ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին տեղեկացնում է «Anadolu»-ն:

7or.am