Ադրբեջանը ՌԴ–ին բողոքի նոտա է հղել ՀՀ–ին զենք վաճառելու կապակցությամբ
Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել Հայաստանին զենք վաճառելու կապակցությամբ։Այս մասին «Vesti.Az»-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել փետրվարի 10-ին ուժի մեջ մտած ռուս–հայկական վարկային համաձայնագրի կապակցությամբ, ըստ որի՝ ՌԴ–ն հայկական կողմին 200 մլն դոլարի չափով ռազմատեխնիկա և սպառազինություն է վաճառելու»,- նշել է նա։
Ըստ Հաջիևի՝ «Հայաստանին հարձակողական զինամթերքի մատակարարումները չեն նպաստում հակամարտության կարգավորմանը և տանում են տարածաշրջանում լարվածության աճի»։
Նշվում է, որ Ադրբեջանն արտահանող երկրից երաշխիքներ է ակնկալում այն մասին, որ վաճառված զենքը և տեխնիկան չեն տեղակայվի ԼՂ–ում և հայ-ադրբեջանական սահմանին։
Ադրբեջանը ՌԴ–ին բողոքի նոտա է հղել ՀՀ–ին զենք վաճառելու կապակցությամբ
Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել Հայաստանին զենք վաճառելու կապակցությամբ։ Այս մասին «Vesti.Az»-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։

7or.am