Աշխարհ

24.02.2016 13:50


Աբխազիան ազատ վիզային ռեժիմ կսահմանի ԼՂ և Մերձդնեստրի հետ

Աբխազիան ազատ վիզային ռեժիմ կսահմանի ԼՂ և Մերձդնեստրի հետ

Աբխազիայի ԱԳՆ-ն ազատ վիզային ռեժիմ կսահմանի Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի Հանրապետությունների հետ: TACC–ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտնել է Աբխազիայի ԱԳՆ փոխղեկավար Կան Թանիան:

«Արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան Աբխազիայի ԱԳՆ միջազգային-իրավական բաժնին հանձնարարել է մեր բարեկամների` Մերձդնեստրի Մոլդովական և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հետ փոխադարձ ազատ այցելությունների մասին համաձայնագրերի նախագծեր մշակել»,- հայտարարել է Թանիան՝ հավելելով, որ նման պայմանագրերի նախապատրաստման անհրաժեշտություն է ծագել այն օրենքի ընդունումից հետո, ըստ որի՝ Աբխազիայի անկախությունը չճանաչած պետությունների քաղաքացիներն ապրիլի 1-ից զրկվում են ինքնահռչակ հանրապետություն առանց վիզայի մուտք գործելու իրավունքից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը