Աշխարհ

24.02.2016 13:05


Ուկրաինական հեռուստաալիքը երկրի քարտեզն առանց Ղրիմի է ցույց տվել

Ուկրաինական հեռուստաալիքը երկրի քարտեզն առանց Ղրիմի է ցույց տվել

Ուկրաինական «МТВ-плюс» հեռուստաընկերության եթերում մի սյուժե է ցուցադրվել, որում Ուկրաինայի քարտեզը պատկերվել է առանց Ղրիմի։ Այս մասին հայտնում է «Крым.Реалии»–ն։

Ղրիմի հարցով Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարարի խորհրդական Էմինե Ջեփփարը հայտարարել է, որ նախարարությունը պատրաստվում է համապատասխան դիմում ուղարկել հեռուստաընկերության խմբագրություն։

«Մենք արդեն վաղը նախարարության անունից պաշտոնական նամակ կուղարկենք հեռուստաընկերության խմբագրություն՝ խնդրելով բացատրել՝ ինչու է նման քարտեզ ցուցադրվել։ Բացի այդ, նամակով կպահանջենք վերադարձնել Ղրիմն Ուկրաինայի քարտեզ»,–հայտնել է Ջեփփարը։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Ուկրաինում քրգործ են հարուցել «Coca-Cola»–ի ու «Pepsi»–ի դեմ՝ իրենց կայքերում տեղադրված քարտեզների պատճառով, որոնցում Ղրիմը պատկերված է ՌԴ տարածքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը