ԱՄՆ-ը պատրաստվում է հավելյալ ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա
ԱՄՆ ռազմական պաշտոնյաները կասկածում են, որ Ռուսաստանըկպահպանի հրադադարը Սիրիայում, այդ իսկ պատճառով մտադիր են ՌԴ իշխանությունների նկատմամբ հավելյալ ճնշման նախագիծ մշակել: Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը՝ բարձրաստիճան պաշտոնյային հղումով:
Ըստ աղբյուրի՝ ԿՀՎ-ի և Պենտագոնի ղեկավարներ Ջոն Բրենանը և Էշթոն Քարթերը, ինչպես նաև շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հանդիպումների ժամանակ կտրուկ հայտարարություններով են հանդես եկել՝ կոչ անելով նոր միջոցներ կիրառել՝ պաշտոնական Մոսկվայի համար նոր բարդություններ ստեղծելով:
Պարբերականը նկատում է, որ Ռուսաստանի գործողությունների հանդեպ բացասական վերաբերմունքի աճը կարող է ստիպել Բարաք Օբամային Մոսկվայի հանդեպ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել:
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին մոտ աղբյուրը հայտնել է, որ հրադադարի պահպանման ռեժիմը Սիրիայում հնարավորություն կտա հասկանալ՝ արդյոք արժե՞ վստահել ռուսաստանյան իշխանություններին:
ԱՄՆ-ը պատրաստվում է հավելյալ ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա
ԱՄՆ ռազմական պաշտոնյաները կասկածում են, որ Ռուսաստանը կպահպանի հրադադարը Սիրիայում, այդ իսկ պատճառով մտադիր են ՌԴ իշխանությունների նկատմամբ հավելյալ ճնշման նախագիծ մշակել: Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը՝ բարձրաստիճան պաշտոնյային հղումով:

7or.am