Աշխարհ

24.02.2016 09:35


Նեպալի լեռներում ուղևորատար ինքնաթիռ է անհետացել (լրացված)

Նեպալի լեռներում ուղևորատար ինքնաթիռ է անհետացել (լրացված)

Նեպալի լեռներում այսօր առավոտյան ոչ մեծ ինքնաթիռ է անհետացել, որում 21 մարդ է եղել։ Այս մասին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին հղումով, հայտնում է «Associated Press» գործակալությունը։

Այլ տվյալներով՝ «Tara Air» ավիաընկերությանը պատկանող օդանավում 20–23 մարդ է եղել կամ 17–20 ուղևոր և անձնակազմի 3 անդամ։ Տեղեկություններ կան նաև այն մասին, որ նրանցից 2–ն արտասահմանցի է եղել՝ Չինաստանի և Քուվեյթի քաղաքացիներ, 2–ը՝ երեխա։

Հաղորդվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել տեղական ժամանակով 7:50–ին Փոքհարա օդանավակայանից, իսկ մոտ մեկ ժամ անց ինքնաթիռի հետ կապը կորել է։ Ենթադրվում է, որ օդանավն այդ պահին գտնվել է Մաիգդի շրջանի երկնքում, որտեղ արդեն մեկնել է Նեպալի բանակի ուղղաթիռը՝ որոնողափրկարարական գործողություն իրականացնելու համար։

...

Ավելի ուշ Նեպալի ավիացիայի նախարար Անանդա Փոքհրելը հաղորդել է, որ ինքնաթիռը կործանվել է երկրի արևմտյան հատվածում գտնվող Մաիգդի շրջանում։ Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Կեկարկո Բուտտա անտառներում։ Օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը