Վ. Բոստանջյան. «Հայաստանը 2016-ին տնտեսապես նահանջելու տեղ այլևս չունի»
Հայաստանը 2016-ին տնտեսապես նահանջելու տեղ այլևս չունի: Այսինքն, երկրի ներկայիս վիճակից վատ այլևս չի կարող լինել: «Vesti.am»-ի հետ զրույցում այսպիսի դիտարկում է արել տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
–Որպես քաղաքացի՝ ուզում եմ մտածել, որ լավ կլինի: Որպես տնտեսագետ՝ վիճակն այս պահին բարդ եմ գնահատում, ու այն, ըստ իս, պայմանավորված է ոչ միայն մեր տնտեսական վիճակի կամ անհաջող կառավարման հետ, նաև դրսում էլ են զարգացումները ահավոր նվազել,-ասել է տնտեսագետը:
Բոստանջյանի խոսքով՝ աշխարհում, կարծես թե, Հայաստանի համար ոչ նպաստավոր պայմաններ են: Միջազգային շուկաներում գների փոփոխություններ, վայրիվերումներ են և այլն: Այս ամենն իր բացասական ազդեցությունն է թողնում Հայաստանի տնտեսության վրա:
–Չի կարելի ասել, որ 2016-ը Հայաստանի տնտեսության համար անկումային տարի կլինի: Ես դրանում հավատացած եմ, քանի որ բացասական միտումներով հանդերձ՝ ես նկատում եմ, որ հանրապետությունում «գոտիները ձգում են»- նշել է նա:

Աղբյուրը՝ «vesti.am»