Աշխարհ

23.02.2016 20:00


Կանադայի վարչապետն անհամբերությամբ սպասում է Տորոնտոյում կայանալիք գեյ շքերթին

Կանադայի վարչապետն անհամբերությամբ սպասում է Տորոնտոյում կայանալիք գեյ շքերթին

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտնել է, որ անհամբերությամբ սպասում է Տորոնտոյում հուլիսի 3-ին կայանալիք գեյ շքերթին: Այդ մասին վարչապետը հայտնել է «Թվիթթեր» միկրոբլոգի իր էջում:

«Ես անհամբերությամբ սպասում եմ, որ նորից հայտնվեմ այնտեղ՝ այս անգամ արդեն վարչապետի կարգավիճակում», - գրել է Տրյուդոն:

Ըստ արևմտյան լրատվամիջոցների` շքերթին մասնակցելու են նաև ֆինանսների նախարար Բիլ Մորնոն, Օնտարիոյի վարչապետ Քեթլին Ուինը և Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին:

Նշենք, որ Տրյուդոն ամուսնացած է, ունի 3 երեխա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը