Աշխարհ

23.02.2016 18:10


Կիևը հրաժարվել է կատարել ռուսական կողմի պահանջները

Կիևը հրաժարվել է կատարել ռուսական կողմի պահանջները

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ Կիևը հրաժարվում է կատարել ռուսական կողմի պահանջները՝ հիմնված մինսկյան պայմանավորվածությունների Ռուսաստանի սեփական մեկնաբանության վրա:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Украинская правда»-ն, Կլիմկինը հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի և Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան Մարկ Էրոյի հետ:

Կլիմկինն ընդգծել է, որ Ուկրաինան հավատարիմ է մնում իր խոստումներին Դոնբասում ընտրությունների անցկացման վերաբերյալ, սակայն չի համաձայնի դրանց անցկացմանը, եթե վստահ չլինի այդ գործընթացի արդարության մեջ:

«Միայն այն ժամանակ, երբ Դոնբասի բնակիչները հնարավորություն ունենան ազատ և արդար ընտրությունների շնորհիվ արտահայտվել և իրենց ճակատագիրը վստահել հենց Դոնբասի բնակիչներին, այլ ոչ թե նրանց, ովքեր Ռուսաստանի աջակցությամբ և կեղծ ընտրությունների արդյունքում այժմ գտնվում են իշխանության ղեկին, մենք կունենանք «Մինսկի» կատարման հնարավորություն», - նշել է Ուկրաինայի արտգործնախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը