Տնտեսական

23.02.2016 15:38


Օբսիդիանի պետական տուրքը 10 մլն դրամից կիջեցվի մինչեւ100 հազար դրամի

Օբսիդիանի պետական տուրքը 10 մլն դրամից կիջեցվի մինչեւ100 հազար դրամի

Հայկական վանակատի (օբսիդիան) պետական տուրքն այսուհետ կկազմի տարեկան 100 հազար դրամ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը՝ ներկայացնելով Կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Փոխնախարարի խոսքով՝ վանակատի պահանջարկը չնչին է, իսկ ներկայումս էլ պետական տուրքը կազմում է 10 մլն դրամ, հետեւաբար հանքավայրերի օգտագործումը դառնում է ոչ արդյունավետ․

«Քննարկումներ ենք կազմակերպել, որ հանքավայրերի օգտագործումն առավել արդյունավետ դարձնենք եւ որոշել ենք, որ ամենաօպտիմալը պետական տուրքը 100 հազար դրամ դարձնելն Է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը