Աշխարհ

23.02.2016 13:45


Քադիրովը ՌԴ միակ և ամենագլխավոր պաշտպանն է համարում Պուտինին

Քադիրովը ՌԴ միակ և ամենագլխավոր պաշտպանն է համարում Պուտինին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, որի պաշտոանավարման երկրորդ ժամկետի լիազորություններն ավարտվում են 2016 թվականի մարտին, հայտարարել է, որ այլևս չի ցանկանում վերընտրվել, սակայն եթե նրան հրահանգեն ծառայել, ապա կծառայի: Այս մասին տեղեկացնում է «Русская служба новостей»-ը:

«Կարծում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունը: Կա երկրի նախագահ, կա թիմ: Ես դրա մասին ոչ մեկի հետ չեմ խոսել, ինձ նույնիսկ չեն էլ ասել, որ ժամկետն ավարտվում է, միայն լրագրողներն են հարցնում: Ես հետևակային եմ։ Եթե ասեն՝ շարունակեմ ծառայել, կծառայեմ, եթե ասեն ցտեսություն, հրաժեշտ կտամ», - ասել է Քադիրովը:

Անդրադառնալով Հայրենիքի պաշտպանի օրվան՝ Քադիրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է համարում Ռուսաստանի գլխավոր և միակ պաշտպանը:

«Ռուսաստանում միակ և ամենագլխավոր պաշտպանը մեր նախագահն է, գերագույն հրամանատարը, որովհետև նա է կրում պետության և բնակչության պաշտպանության պատասխանատվությունը: Եվ նա այդ խնդիրն արժանապատվորեն լուծում է», - հայտարարել է Չեչնիայի ղեկավարը` հավելելով, որ շնորհավորում է Պուտինին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը