Աշխարհ

23.02.2016 12:40


Հայտնի են ԱՄՆ-ի անվտանգությանը «սպառնացող» երկրները

Հայտնի են ԱՄՆ-ի անվտանգությանը «սպառնացող» երկրները

«Gallup» կազմակերպությունն իր կայքում ուշագրավ հարցման արդյունքներ է հրապարակել, համաձայն որոնց՝ Ռուսաստանը հայտնվել է ԱՄՆ-ի համար «գլխավոր սպառնալիք ներկայացնող» երկրների ցանկի 2-րդ տեղում:

Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1021 մարդ ԱՄՆ 50 նահանգից և Կոլումբիա շրջանից:

Արդյունքում՝ պարզվել է, որ ամերիկացիների կարծիքով ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնացող համար մեկ երկիրը Հյուսիսային Կորեան է: Նման տեսակետ է հայտնել հարցման մասնակիցների 16%-ը: ԿԺԴՀ-ից ընդամենը 1%-ով հետ է մնում Ռուսաստանը: Ուշագրավն այն է, որ 2015 թվականին Ռուսաստանը սպառնալիք էր համարում հարցվածների 18%-ը, իսկ Հյուսիսային Կորեան իր 15%-ով գտնվում էր երկրորդ տեղում:

Աղյուսակի երրորդ տեղում է Իրանը՝ 14% ձայնով: Չորրորդ տեղում Չինաստանն է՝ 12%-ով:

Իսկ ահա այն երկրները, որտեղ գործում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, ամերիկացիների կարծիքով հայտնվել են 5-րդ տեղում` հավաքելով ընդամենը 5% ձայն: Նույն պատկերն է նաև Իրաքի պարագայում:

Հարցման մասնակիցների 4%-ը ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիք են համարում Աֆղանստանին և Սիրիային:

Հետազոտության հեղինակները նշում են, որ ընդամենը 4 տարի առաջ ամերիկացիների 50%-ը դրական էին արձագանքում Ռուսաստանի մասին, և հարցվածների ընդամենը 2%-ն էին համարում, որ այն սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը