Աշխարհ

23.02.2016 11:26


«Եղբա՛յր, դու էլ ես թուրք, ես էլ». գաղտնազերծվել են ԻՊ զինյալների և թուրքերի հեռախոսազրույցները

«Եղբա՛յր, դու էլ ես թուրք, ես էլ». գաղտնազերծվել են ԻՊ զինյալների և թուրքերի հեռախոսազրույցները

«Իսլամական պետության» և Թուրքիայի միջև առկա համագործակցության նոր վկայություններ են ի հայտ գալիս։ Թուրքական «Քումհուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ գաղտնազերծվել է ԻՊ զինյալների ու Թուրքիայի հատուկ ծառայությունների միջև տեղի ունեցած մի քանի հեռախոսազրույց։

Թուրք-սիրիական սահմանի մոտակայքում կայացած հեռախոսային խոսակցությունները բավական մտերմիկ բնույթ ունեն. զրուցակիցները միմյանց «եղբայր» են անվանում։

Դրանցից մեկի ժամանակ ԻՊ ահաբեկիչն ասում է. «Եղբա՛յր, դու էլ ես թուրք, ես էլ, դու էլ ես մահմեդական, ես էլ»։

Հիշեցնենք՝ ՌԴ-ն քանիցս բարձրաձայնել է ԻՊ գրոհայինների և Թուրքիայի միջև առկա կապի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը