Աշխարհ

23.02.2016 09:40


Սիրիական ընդդիմությունը հրադադարի իր պայմաններն է նշել

Սիրիական ընդդիմությունը հրադադարի իր պայմաններն է նշել

Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ ընդունել է կրակը դադարեցնելու ՌԴ և ԱՄՆ առաջարկը, սակայն դրա հետ մեկտեղ՝ առաջ է քաշել մի շարք պայմաններ, հիմնականում՝ մարդասիրական բնույթի։

«Այն բանից հետո, երբ Բանակցային բարձրագույն կոմիտեի կոորդինատոր Ռիյադ Հիջաբը ստացավ ընդդիմադիր խմբերի բանակցությունների արդյունքները ամբողջ ճակատից, մենք համաձայնեցինք դրական պատասխան տալ հրադադար հատատելու միջազգային ջանքերին», –հայտարարել է ընդդիմության կոմիտեն։

Սիրիացի ապստամբները պահանջել են, որ բանտերից ազատ արձակվեն ընդդիմադիր գործիչներն ու քաղբանտարկյալները, դադարեցվեն նաև քաղաքացիական բնակչության ռմբակոծությունները, իսկ տուժած շրջաններ հումանիտար օգնություն հասցվի։

Հիշեցնենք՝ փետրվարի 22–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի ընթացքում հավանության են արժանացրել հրադադարի համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտնում փետրվարի 27–ից։ Ընդ որում՝ այն չի վերաբերում ԻԼԻՊ–ին, «Ջեբհաթ ան Նուսրային» և ահաբեկչական մյուս խմբավորումներին, որոնց դիրքերը կշարունակեն ռմբակոծել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը