Տնտեսական

22.02.2016 13:42


Ավտոներկրող. «Նոր ԱՊՊԱ համաձայնագիրն ավելի շատ խնդիրներ առաջ կբերի»

Ավտոներկրող. «Նոր ԱՊՊԱ համաձայնագիրն ավելի շատ խնդիրներ առաջ կբերի»

Մարտի 1-ից ԱՊՊԱ համակարգում կգործի համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը. ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդներին հնարավորություն կընձեռվի չսպասել ապահովագրական ընկերություններին և հեռանալ դեպքի վայրից՝ լրացնելով համապատասխան հայտարարագիր՝ լուսանկարելով մեքենաների հետվթարային վիճակները: Համաձայնագրի հիմքում խցանումների վերացումն է:

Ավտոներկրող Պողոս Օղլուկյանը կարծում է, որ նոր համաձայնագիրն ավելի շատ խնդիրներ առաջ կբերի:

-Մենք ուզում ենք, որպեսզի խցանումներից արագ ազատվենք, ճանապարհային ոստիկանությունը զբաղվի այդ հարցերով: Հակառակ պարագայում խդիրներ կառաջանան: Հիմա այդ 50 հազարների համար բողոքներ ու դատական գործեր են առաջանալու: Իսկ դրանից խուսափելու համար ես առաջարկում եմ, որպեսզի այդ գործընթածում ներգրավված լինի Ճանապարհային ոստիկանությունը ,- «vesti.am»–ի փոխանցմամբ՝ այսօր հրավիրված ասուլիսում ասել է Օղլուկյանը:

-Պատկերացնում եք՝ ինչ կլինի, երբ ոստիկանությունը գա տեսնի, որ վթարի վնասը 50 հազարը չի գերազանցում: Կթողնի կգնա, ու վեճը կշարունակվի: Վարոդները կվիճեն, մեկը կկանչի իր շրջապատին, մյուսն՝ իր, ու ի՞նչ կլինի: Ինձ հետ նման դեպք եղել է, ու դա լավ հետևանքների չի բերի- նշել է ավտովարորդ Մխիթար Օհանյանը:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը