ԱՄՆ-ն ու ՌԴ–ն՝ աշխարհում զենքի խոշորագույն մատակարարներ
Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը (SIPRI) 2011-2015թթ. սովորական զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման ուսումնասիրության տվյալներով զեկույց է հրապարակել, համաձայն որի` ԱՄՆ-ն ու Ռուսաստանըպահպանում են աշխարհում զենքի խոշորագույն մատակարարների իրենց դիրքերը, ընդ որում` ԱՄՆ-ն առաջին տեղն է զբաղեցնում:
«Вести.ru»-ի փոխանցմամբ` ԱՄՆ–ը մատակարարում է զենքի 33%-ը: Նշվում է, որ Միացյալ Նահանգների հիմնական հաճախորդներն են Արաբական Էմիրությունները և Թուրքիան, իսկ տարածաշրջանային առումով՝ Մերձավոր Արևելքը:
Ընդհանուր առմամբ, վերջին 5 տարվա ընթացքում ԱՄՆ-ից սովորական զենքի մատակարարման ծավալներն աճել են27%-ով:
Երկրորդ տեղը զբաղեցնող Ռուսաստանը մատակարարում է աշխարհի զենքի 25%-ը, և 5 տարվա ընթացքում սովորական զենքի արտահանման ծավալներն աճել են 28%-ով: Ըսդ որում, 2014-2015թթ. նկատվում է արտահանման ծավալների կրճատում: Ռուսական զենքի հիմնական գնորդներն են Հնդկաստանը, Չինաստանը և Վիետնամը:
Զենքի խոշորագույն արտահանողների ցանկում երրորդ տեղում է Չինաստանը, չորրորդում` Ֆրանսիան, հինգերորդում` Գերմանիան:
ԱՄՆ-ն ու ՌԴ–ն՝ աշխարհում զենքի խոշորագույն մատակարարներ
Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը (SIPRI) 2011-2015թթ. սովորական զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման ուսումնասիրության տվյալներով զեկույց է հրապարակել, համաձայն որի` ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պահպանում են աշխարհում զենքի խոշորագույն մատակարարների իրենց դիրքերը, ընդ որում` ԱՄՆ-ն առաջին տեղն է զբաղեցնում:
«Вести.ru»-ի փոխանցմամբ` ԱՄՆ–ը մատակարարում է զենքի 33%-ը: Նշվում է, որ Միացյալ Նահանգների հիմնական հաճախորդներն են Արաբական Էմիրությունները և Թուրքիան, իսկ տարածաշրջանային առումով՝ Մերձավոր Արևելքը:
Ընդհանուր առմամբ, վերջին 5 տարվա ընթացքում ԱՄՆ-ից սովորական զենքի մատակարարման ծավալներն աճել են 27%-ով:

7or.am