Աշխարհ

22.02.2016 10:20


Ֆիջիում արևադարձային ցիկլոնի զոհ է դարձել 20 մարդ (տեսանյութ)

Ֆիջիում արևադարձային ցիկլոնի զոհ է դարձել 20 մարդ (տեսանյութ)

Ֆիջիում «Ուինսթոն» անունով արևադարձային փոթորիկն առնվազն 20 մարդու կյանք է խլել, և վտանգ կա, որ զոհերի թիվը կմեծանա։

Ինչպես հայտնել է երկրի վարչապետ Վորեքե Բաինիմարաման, արշիպելագում մոլեգնած ցիկլոնն ամբողջովին ավերել է խաղաղօվկիանոսյան կղզային հանրապետության ենթակառուցվածքները՝ ահռելի վնաս պատճառելով բնակֆոնդին։

Ցիկլոնը հզորությամբ առավելագույն՝ 5–րդ մակարդակում է։ Էպիկենտրոնում քամու արագությունը հասել է 230 կմ/ժամի։ Առափնյա ալիքների բարձրությունը հասնում է 12 մետրի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը