Աշխարհ

22.02.2016 09:35


Սիրիայի կառավարական զորքերը թուրքական սահմանին են սեղմել ահաբեկիչներին (տեսանյութ)

Սիրիայի կառավարական զորքերը թուրքական սահմանին են սեղմել ահաբեկիչներին (տեսանյութ)

Սիրիական ռեակտիվ հրետանին քողարկում է աշխարհազորի մարտիկներին, որոնք ամրացել են Ռաքքայում։ ԻԼԻՊ–ի ահաբեկիչներն առավել ակտիվ են գործում գիշերները և փորձում վերադարձնել կորցրած դիրքերը՝ օգտագործելով խոշոր տրամաչափի հրետանի։ Գրոհայինները խփում են այն բարձունքներին, ուր տեղակայված են կառավարական զորքերը։

Սիրիացի զինվորականներն էլ ավելի արդյունավետ են գործում Թուրքիայի հետ սահմանին. այստեղ հարձակումն ավելի հաջող է զարգանում։ Զինյալներին սահմանապահ ջոկատներից կտրելը նրանց հիմնական խնդիրն է. այդկերպ կառավարական զորքերը կվերականգնեն վերահսկողությունը սահմանին, իսկ ջիհադականների տասնյակ խմբավորումներ կզրկվեն զենքից ու համալրման հնարավորությունից։

Լաթաքիայում ԻԼԻՊ–ի վերջին հենակետը՝ Քենսաբբան ազատագրելուց հետո կառավարական զորքերին մի քանի բնակավայր է մնում վերահսկողության տակ վերցնել թուրքական սահմանի մոտ։

Աշխարհազորայինները «vesti.ru»–ի թղթակցին են ցույց տվել գրոհայինների թուրքական փաստաթղթերը, որոնցով թույլատրվում է հատել սահմանը։ Նման փաստաթղթեր են գտնվել բոլոր ջիհադականների մոտ։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը