Աշխարհ

22.02.2016 11:05


Սահակաշվիլին խոստովանել է, որ Ուկրաինայում վարչապետից բարձր պաշտոնի է հավակնում

Սահակաշվիլին խոստովանել է, որ Ուկրաինայում վարչապետից բարձր պաշտոնի է հավակնում

Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ինքն Ուկրաինայում վարչապետից ավելի բարձր պաշտոնի է հավակնում։

«Իմ հավակնություններն Ուկրաինայում անհամեմատ ավելին են, քան վարչապետի պաշտոնն է»,–ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ մտադի՞ր է արդյոք զբաղեցնել Ուկրաինայի վարչապետի պաշտոնը։

Սահակաշվիլին շեշտել է, որ իր նպատակը «խաղի միանգամայն նոր կանոնների հաստատումն է և նոր սերնդի ներգրավումը Ուկրաինայի քաղաքական էլիտային»։

Նա նշել է, որ Ուկրաինան ներկայումս պետք է անցնի նույն ճանապարհը, որն անցել է Վրաստանը մինչև Վարդերի հեղափոխությունը։ Նահանգապետն ընդգծել է՝ «մարդիկ միավորվել են, որպեսզի ամեն ինչ փոխվի դեպի դրականը», և նշել, որ փետրվարի 22–ից առավել ակտիվ գործողությունների է անցնելու։

«Մենք սկսում ենք փետրվարի 22–ից։ 22 օրվա ընթացքում ես հանդիպումներ կունենամ Ուկրաինայի 22 քաղաքներում»,–ասել է Վրաստանի նախկին նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը