Ասադ. «10 տարի անց ինձ Սիրիայի փրկիչ կանվանեն» (տեսանյութ)
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ 10 տարի անց միջազգային հանրությունը կարող է այլկերպ գնահատել Սիրիայի Արաբական Հանրապետությունում տեղի ունեցածը, և, հավանաբար, Ասադին իր երկրի փրկիչ կանվանի։ Այս մասին սիրիացի առաջնորդն ասել է իսպանական «El Pais» պարբերականի հետ հարցազրույցում։
«Ես ուզում եմ, որ 10 տարի անց լինեմ այն մարդը, ում մասին կասեն՝ նա փրկեց Սիրիան։ Դա չի նշանակում, որ ես կմնամ նախագահ։ Եթե ժողովուրդն այլև չցանկանա տեսնել ինձ իշխանության մեջ, ապա ես կհեռանամ»,–ասել է Ասադը։
Նախագահը նաև հայտարարել է կրակը դադարեցնելու իր պատրաստակամության մասին, եթե նման հնարավորություն ընձեռվի։ Սիրիայի ղեկավարի խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից՝ ինչպես կզարգանան դեպքերը, սակայն ինքը Ասադը չի կարծում, որ հրադադարի կոնցեպցիան ճիշտ է։
«Տվյալ դեպքում հարկավոր է խոսել ռազմակա՛ն գործողությունների դադարեցման մասին։ Դա, մասնավորապես, վերաբերում է Թուրքիային, որը պետք է դադարեցնի զենքի ու զինվորների մատակարարումները, ինչպես նաև ցանկացած այլ աջակցության ցուցաբերում ահաբեկիչներին։ Հարկավոր է ՄԱԿ ԱԽ–ում ընդունել համապատասխան բանաձևեր։ Այդ պայմանների խախտումը կարող է բերել երկրի փաստացի բաժանման։ Դրա համար էլ կրակի դադարեցումը կարող է արդյունավետ լինել միայն մի շարք պայմանների կատարման դեպքում»,–նշել է Ասադը։

7or.am