Աշխարհ

21.02.2016 10:25


Հայտնի են Բեռլինալե 2016-ի մրցանակակիրները

Հայտնի են Բեռլինալե 2016-ի մրցանակակիրները

Գերմանիայի մայրաքաղաքում փետրվարի 11-ին մեկնարկած Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնի՝ Բեռլինալեի գլխավոր՝ «Ոսկե արջ» մրցանակին է արժանացել իտալացի ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզիի «Հրդեհ ծովում» («Fuocoammare») ֆիլմը: Այս մասին տեղեկանում ենք կինոփառատոի թվիթթերյան էջից:

Վավերագրական ֆիլմը Միջերկրական ծովում գտնվող իտալական Լամպեդուզա կղզու փախստականների կյանքի մասին է:

«Արծաթե արջ» մրցանակին է արժանացել ռեժիսոր Միա Հանսեն Լովի «Ապագան» կինոժապավենը, գրան-պրիին՝ բոսնիացի ռեժիսոր Դանիս Տանովիչի «Մահը Սարաևոյում» ֆիլմը:

Լավագույն դերասան է ճանաչվել թունիսցի Մաժիդ Մաստուրոն, լավագույն դերասանուհի` դանիացի Թրինե Դիրհոլմը:

Ֆիլիպինցի Լավ Դիասը 8–ժամանոց «Վշտալի գաղտնիքի օրորոցային» ֆիլմի համար արժանացել է Ալֆրեդ Բաուերի մրցանակին՝ կինոյում նոր հորիզոններ բացելու համար։

Հիշեցնենք՝ Բեռլինալեի ժյուրին այս տարի նախագահում էր ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը: Ժյուրիի կազմում էին նաև դերասաններ Ալբա Ռորվախերը, Լարս Այդինգերը և Քլայվ Օուենը, լուսանկարիչ Բրիջիդ ԼյաԿոմբը, կինոգետ Նիկ Ջեյմսը և ռեժիսոր Մալգոժատա Շումովսկան:

Հիմնական մրցույթում ներկայացված էր եվրոպական և ամերիկյան կինեմատոգրաֆի առաջատար ռեժիսորների 18 ֆիլմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը