2015–ին ԱՄՆ-ը դարձել է գերմանականարտահանումների հիմնական ուղղությունը:
«Вести.Ru»-ի փոխանցմամբ՝ 1961 թվականից հետո սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ն առաջ է անցնում Ֆրանսիայից, ինչը պայմանավորված է ամերիկյան տնտեսության աճով և եվրոյի թուլացմամբ:
Աղբյուրը նշում է, որ արտահանումը դեպի ԱՄՆ աճել է19%-ով` կազմելով 127 մլրդ դոլար՝ ի տարբերություն դեպի Ֆրանսիա արտահանման 2,5%-անոց աճի:
«Սա, հավանաբար, երկարաժամկետ միտում է», - իր կարծիքն է հայտնել գերմանական DIW տնտեսական ինստիտուտի մասնագետ Սայմոն Յունքերը` հավելելով, որ գերմանական ապրանքների պահանջարկի աճը մասնակիորեն պայմանավորված է ամերիկյան տնտեսության կայուն աճով: Այսպես, օրինակ, 2015թ. ԱՄՆ-ի տնտեսական աճը կազմել է 2,4%՝ ի տարբերություն Ֆրանսիայի 1,1%-ի:
ԱՄՆ-ը՝ Գերմանիայի հիմնական տնտեսական գործընկեր
2015–ին ԱՄՆ-ը դարձել է գերմանական արտահանումների հիմնական ուղղությունը:
«Вести.Ru»-ի փոխանցմամբ՝ 1961 թվականից հետո սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ն առաջ է անցնում Ֆրանսիայից, ինչը պայմանավորված է ամերիկյան տնտեսության աճով և եվրոյի թուլացմամբ:
Աղբյուրը նշում է, որ արտահանումը դեպի ԱՄՆ աճել է 19%-ով` կազմելով 127 մլրդ դոլար՝ ի տարբերություն դեպի Ֆրանսիա արտահանման 2,5%-անոց աճի:

7оr.am