Աշխարհ

20.02.2016 21:00


Հայտնի է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ում մնալու հարցով հանրաքվեի ամսաթիվը

Հայտնի է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ում մնալու հարցով հանրաքվեի ամսաթիվը

Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունում մնալու հարցով հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին: Այս մասին, BBC–ի փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը։

Քեմերոնը շեշտել է, որ կողմ է բարեփոխված ԵՄ-ի կազմում մնալուն, քանի որ Եվրամիությունից դուրս գալը կլինի «ցատկ դեպի մթություն»։ Վարչապետի համոզմամբ՝ «Բրիտանիան ավելի հզոր և ապահով կլինի բարեփոխված Եվրամիությունում»:

Բրյուսելում ԵՄ գագաթաժողովում ձեռք բերված փոխզիջման համաձայն՝ Մեծ Բրիտանիան երբևէ չի միանա եվրոյի գոտուն և Եվրոպական միությունում կունենա «հատուկ կարգավիճակ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը