Կրեմլից ափսոսանք են հայտնել ՄԱԿ ԱԽ–ում Սիրիայի հարցով ՌԴ բանաձևը չընդունելու համար
Կրեմլից ափսոսանք են հայտնել, որ ՄԱԿ ԱԽ–ում համաձայնության չեն եկել Սիրիայի հարցով ՌԴ առաջարկած բանաձևի շուրջ։ Այս մասին, «lifenews»–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Կարելի է ափսոսանք հայտնել բանաձևի նախագծի` հավանության չարժանանալու կապակցությամբ։ Ռուսաստանը շարունակում է կայունություն ապահովելու իր հետևողական ու թափանցիկ գիծը, ահաբեկչության դեմ պայքարն ու տարածաշրջանի տարածքային ամբողջականության պահպանումը»,– շեշտել է Պեսկովը։
Նա նաև հավելել է, որ ՌԴ–ն անթույլատրելի է համարում Սիրիայի տարածքում Թուրքիայի հրետակոծությունները։ Պեսկովի խոսքով՝ այդ թեման քննարկվել է նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստում։
Հիշեցնենք՝ ՄԱԿ ԱԽ 6 անդամ մերժել է Սիրիայի հարցով ՌԴ բանաձևը, որըպահանջում էր դադարեցնել Սիրիայի ինքնիշխանությունը խախտող ցանկացած գործողություն։
Կրեմլից ափսոսանք են հայտնել ՄԱԿ ԱԽ–ում Սիրիայի հարցով ՌԴ բանաձևը չընդունելու համար
Կրեմլից ափսոսանք են հայտնել, որ ՄԱԿ ԱԽ–ում համաձայնության չեն եկել Սիրիայի հարցով ՌԴ առաջարկած բանաձևի շուրջ։ Այս մասին, «lifenews»–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Կարելի է ափսոսանք հայտնել բանաձևի նախագծի` հավանության չարժանանալու կապակցությամբ։ Ռուսաստանը շարունակում է կայունություն ապահովելու իր հետևողական ու թափանցիկ գիծը, ահաբեկչության դեմ պայքարն ու տարածաշրջանի տարածքային ամբողջականության պահպանումը»,– շեշտել է Պեսկովը։
Նա նաև հավելել է, որ ՌԴ–ն անթույլատրելի է համարում Սիրիայի տարածքում Թուրքիայի հրետակոծությունները։ Պեսկովի խոսքով՝ այդ թեման քննարկվել է նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստում։
Հիշեցնենք՝ ՄԱԿ ԱԽ 6 անդամ մերժել է Սիրիայի հարցով ՌԴ բանաձևը, որը պահանջում էր դադարեցնել Սիրիայի ինքնիշխանությունը խախտող ցանկացած գործողություն։
7or.am