Լրահոս

02.12.2010 13:21


Երվանդ Բոզոյան. «Մեր ժողովրդի անվտանգության երաշխավորը դարձավ Իլհամ Ալիևը՝ իր ապուշ քաղաքականությամբ»

Երվանդ Բոզոյան. «Մեր ժողովրդի անվտանգության  երաշխավորը դարձավ Իլհամ Ալիևը՝ իր ապուշ քաղաքականությամբ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայտարարել է, թե վերջին երկու տարում, Թուրքիայի հետ մերձեցման հետ կապված, Հայաստանի արատաքին քաղաքականությունը բավական մեծ ձախողումներ ունեցավ, և Թուրքիան Ղարաբաղի հարցում սկսեց աշխուժացնել իր դերակատարությունը։

-Արդյունքում Ալիևը լկտիացավ, և մի շարք միջազգային  կազմակերպություններում  պրոադրբեջանական ձևակերպումենր հայտնվեցին։  Սակայն Հայաստանի իշխանությունները վերջին երկու-երեք ամիսներին կտրուկ փոխեցին իրենց արտաքին քաղաքականության վարքը՝ վերջին զորավարժությունները Ղարաբաղում, վերջին հայտարարությունները (նշեմ, որ, բնականաբար, ես այդ փոփոխությունները դրական եմ գնահատում), և նույնիսկ այդ էլեմենտար փոփոխությունները բերեցին նրան, որ միջնորդները հասկացան՝ հնարավոր չէ ամեն ինչ տալ մեկին, իսկ մյուսին ոչինչ չտալ։ Այսինքն, եթե Ալիևը իրեն մի քիչ զուսպ պահեր, չխառնվեր, ու հայ-թրքական սահմանը բացվեր, ես կարծում եմ, որ Հայաստանի այս խայտառակ արտաքին քաղաքականությունը կարող էր հանգեցնել մեզ համար շատ վտանգավոր բաների։ Ուղղակի Ալիևի այդ լկտիությունը, կոպիտ ասած, մեզ փրկեց։ Մի ձևակերպում ասեմ՝ մեր ժողովրդի անվտանգության երաշխավորը դարձավ Իլհամ Ալիևը՝ իր ապուշ քաղաքականությամբ,-ընդգծել է նա։

Տեղեկատվության անվտանգության  մասնագետ, բլոգեր  Տիգրան Քոչարյանն (Փիղ) էլ ասել է, թե այսօրվա վիճակը՝ «ստատուս քվոն», ձեռնտու է։

-Ձեռնտու է, բայց «ստատուս քվոյի» պայմաններում պետք է նույն ազատագրված տարածքները վերաբնակեցնենք շատ արագ՝ օգտագործելով «ստատուս քվոն» ի շահ, և ինչքան հնարավոր է արագ կարողանանք այնտեղ ստրուկտուրաները զարգացնել ու բնակեցնել, որպեսզի հետագայում ավելի դժվար լինի խոսել տարածքների փոխզիջումների մասին,-նշել է նա։

Երվանդ Բոզոյանն էլ նրա հետ համաձայնել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը