Օլանդը չի բացառել ռուս–թուրքական պատերազմի հավանականությունը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Սիրիայում Անկարայի գործողությունների պատճառով ՌԴ և Թուրքիայի միջև պատերազմ սկսելու հավանականություն կա։ Այս մասին ֆրանսիացի առաջնորդն ասել է «France Inter»–ի հետ հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է համարում արդյոք Օլանդը ստեղծված լարվածության վերաճումը ռազմական բախման ՌԴ և Թուրքիայի միջև.
«Այո՛, կա նման հավանականություն։ Թեպետ խոսքը ոչ բաց ռազմական դիմակայության մասին է, սակայն հնարավոր վտանգ կա։ Չպետք է թույլ տալ հակամարտության էսկալացիա։ Հենց դրա համար էր ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրվել»։
Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ հաղորդագրություն տարածվեց, որ Թուրքիան պատրաստվում է իր զորքերը մտցնել Սիրիայի հյուսիս, իսկ Սաուդյան Արաբիան՝ հարավ, ՌԴ ԱԳՆ–ն մտահոգություն հայտնեց և որոշեց ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԽ անդամներն այդպես էլ չեն կարողացել համաձայնության հասնել ՌԴ առաջարկած նախագծի շուրջ։ Գերատեսչությունում ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչները մերժել են Սիրիայի ինքնիշխանության պաշտպանության հարցով ՌԴ առաջարկած բանաձևը դեռ մինչև փաստաթղթի քննարկումը։

7or.am