Աշխարհ

20.02.2016 10:45


ԱՄՆ–ն ու Թուրքիան կոչ են արել ՌԴ–ին ու Սիրիային դադարեցնել «սիրիական չափավոր ընդդիմությանը» հարվածելը

ԱՄՆ–ն ու Թուրքիան կոչ են արել ՌԴ–ին ու Սիրիային դադարեցնել «սիրիական չափավոր ընդդիմությանը» հարվածելը

ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման և Ռեջեփ Թայիփ էրդողանը հեռախոսային բանակցություններ են անցկացրել, որոնցում Մոսկվային ու Ասադի ռեժիմին կոչ են արել դադարեցնել ավիահարվածներ հասցնել Սիրիայում «չափավոր ընդդիմության դիրքերին»։

«РИА Новости»–ի փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդները հավանություն են տվել մեկ շաբաթ առաջ Մյունխենում կայացած կոնֆերանսում Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման հարցով ձեռք բերված համաձայնությանը։

Ինչպես հաղորդել են Սպիտակ տնից, Օբաման նաև կոչ է արել Թուրքիային դադարեցնել քրդերի դիրքերի հրետակոծությունները։ Նախագահները պայմանավորվել են խորացնել իրենց փոխգործակցությունն ահաբեկիչների դեմ պայքարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը