ՌԴ–ն ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրում Թուրքիայի՝ Սիրիա ներխուժելու պատրաստության պատճառով (տեսանյութ)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ Ռուսաստանը մտադիր է ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել։
«ntv.ru»–ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն անհանգստացած է Սիրիայի հյուսիս զորք մտցնելու Թուրքիայի հայտարարությամբ։ Նշվում է, որ ՌԴ–ն նաև բանաձևի նախագիծ կներկայացնի, որը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային անվտանգությանը սպառնացող ցանկացած գործողության արգելք կպարունակի։
Զախարովան նաև հիշեցրել է, որ սիրիական տարածք են թափանցում «Իսլամական պետության» գրոհայինները, որոնք այնտեղ ահաբեկչական բազաներ են ստեղծում։ Ինչպես շեշտել են ՌԴ ԱԳՆ–ից, դա խափանում է Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումը։
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ պատրաստվում է իր զորքերը մտցնել Սիրիայի հյուսիս, իսկ Սաուդյան Արաբիան՝ հարավ։ ԱՄՆ–ը փորձում է հետ կանգնեցնել Անկարային ու Էր Ռիադին Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու մտադրությունից։

7or.am