Աշխարհ

19.02.2016 20:30


ՌԴ–ում առաջարկել են պատժել մարմնավաճառների ծառայություններից օգտվողներին

ՌԴ–ում առաջարկել են պատժել մարմնավաճառների ծառայություններից օգտվողներին

ՌԴ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի անդամ Անդրեյ Անտոխինը Պետդումա ներկայացնելու համար օրինագիծ է մշակել, որով առաջարկվում է պատասխանատվության ենթարկել մարմնավաճառների ծառայություններից օգտվողներին:

18 տարին լրացած և չամուսնացած անձանց առաջարկվում է տուգանել 50 հազ ռուբլով կամ 72-ժամյա հանրային աշխատանքներով: Իսկ նրանց համար, ովքեր ամուսնացած են, նախատեսվում են 100-ժամյա հանրային աշխատանքներ, ինչը պայմանավորված է ընտանեկան բյուջեն չծանրաբեռնելու անհրաժեշտությամբ:

Բացի այդ, պատիժ է նախատեսված նաև «հնագույն մասնագիտության» ներկայացուցիչների ծառայություններից օգտվող արտասահմանցիների համար: Այսպես, առաջակվում է 50 հազ ռուբլի տուգանք գանձել, ինչից հետո վտարել երկրից 5 տարվա ժամկետով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը