Վ. Լալայան. «Մեր բոլոր հիմնական գործընկեր երկներից ներդրումներն աճել են»
ԱՎԾ պաշտոնական տվյալների համաձայն՝ 9 ամսվա ընթացքում Հայաստանում օտարերկրյա ներդրումներն աճել են մոտ 80 մլն դոլարով, այդ թվում՝ ուղղակի օտարերկրյա ներդրումները, որոնց աճը կազմել է 30 մլն դոլարով: Այս մասին, «vesti.am»–ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:
-Մեր բոլոր հիմնական գործընկեր երկներից ներդրումներն աճել են, միակ բացառությունը ՌԴ–ն է՝ պայմանավորված նավթի գնի անկմամբ, սիրիական հակամարտությամբ և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով: Առաջին տեղում Շվեյցարիան է, որին հաջորդում են մնացած երկրները՝ Լյուքսեմբուրգը, Ռուսաստանը և այլն- նշել է վարչության պետը:
Հարցին, թե ինչու են Հայաստանում օտարերկյա ներդրումներ արվում հիմնականում օֆշորային երկրներից, Լալայանը պատասխանել է, որ օֆշորային գոտու երկրներից միակը Լյուքսեմբուրգն է։ Սակայն պետք է հիշել, թե որքան էլ որ այն օֆշորային երկիր է, նաև Եվրամիության անդամ ու հիմնադիր պետություն է: Նրա խոսքով՝ Լյուքսեմբուրգում առկա ոչ բոլոր փողերն են մեքենայություններով ձեռք բերված: Ըստ Լալայանի՝ Շվեյցարիայից նույնպես օֆշորային գոտուց ներդրումներ չեն արվել:

Աղբյուրը՝ «vesti.am»