Տնտեսական

19.02.2016 14:29


ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ

Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ, որտեղ նրան ընդունել է ինստիտուտի տնօրեն Թրիլոչան Մոհապատրան: Նախարարը շրջել է ինստիտուտի պատմության թանգարանում, ծանոթացել այդ կառույցի գործունեությանը: Այնուհետև նախարարը հանդիպում է ունեցել ինստիտուտի առաջավոր գիտնականների հետ, որոնք ներկայացրել են ինստիտուտի ավելի քան հարյուրամյա գործունեության ընթացքում ձեռք բերված հաջողությունները:
Նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին ընդգծել է գիտական, հետազոտական համակարգերի կարևորությունը գյուղատնտեսության զարգացման գործում և հույս հայտնել, որ այս այցը կնպաստի ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտի միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում նախարարը հատկապես կարևորել է փոխայցելությունների, գիտական կառույցների միջև համագործակցության խթանման անհրաժեշտությունը:
Նախարարը եղել է նաև ինստիտուտի փորձարարական դաշտերում, ծանոթացել գիտափորձերի արդյունքներին:


ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը