Այսպես, Կառավարությունը, «հանուն քաղաքական կայունության», երկու կես արեց Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Վասն ՀՅԴ-ի:
Կարծես թե մեկ տարի առաջ էին միացվել այս կառույցները, բայց բոլշեւիկյան մեթոդով կրկին ցաքուցրիվ եղան: Դաշնակցական գործիչ ԱրմենՌուստամյանը «Ազատությանը» տված հարցազրույցում «բացահայտել» է արդեն իսկ բացահայտվածը՝ նշելով, թե քանի նախարություն եւ քանի մարզ են տալու ՀՅԴ-ին:
Դաշնակցականներ Դավիթ Լոքյանը, Լեւոն Մկրտչյանը եւ Արծվիկ Մինասյանը համապատասխանաբար կզբաղեցնեն տարածքային կառավարման, կրթության եւ գիտության եւ էկոնոմիկայի նախարարների պաշտոնները:
Բացի այդ՝ Շիրակի եւ Արագածոտնի մարզպետների պաշտոններն էլ կնվիրաբերվեն ՀՅԴ-ին:
Ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում իր վերջին ելույթում՝ հանուն քաղաքական եւ կառավարման կայունության (կարծես թե ՀՅԴ-ն պատրաստվում էր մի 100 հազար մարդ հանել փողոց): Ինչեւէ:
Իսկ ինչպես է մեկնաբանում Ռուստամյանը այս ամենը: Ահա՛. «Սկզբունքայինհամաձայնություններըձեռքենբերվել, հիմաիսկապեսաշխատանքէտարվումքաղաքականհամագործակցությանհամաձայնագրիտեքստիվրա: Դալինելուէ «Քաղաքականհամագործակցությանհամաձայնագիր: Այդհամաձայնագիրըչիունենալուժամկետ, որովհետևմենքարդենհայտարարելենք, որսասովորական, էսպեսկոալիցիոնինչ-որդաշինքիմասինչէխոսքը, այլերկարատևհեռանկարայինհամագործակցության…Այսիմաստովհամաձայնագիրըհեռանկարայինբնույթէունենալու, ապագայինմիտված, ևկարծումեմ՝հրապարակվելուցհետոբոլորիհամարպարզկդառնա, որխոսքնիսկապեսլուրջքաղաքականգաղափարականհիմքիվրաձևավորվողհամագործակցությանմասինէ»:
Փաստորեն, ՀՅԴ-ն էլ է հավատում, թե այս իշխանությունը ցմահ իշխելու է, եւ անժամկետ համաձայնագիր է կնքում: Որքան էլ զավեշտական հնչի՝ «գաղափարական հիմքի վրա»:
Որտեղի՞ց այդ համոզմունքը, թե այս իշխանությունը շարունակելու է իշխել, երբ դեռ տեղի չեն ունեցել 2017-ի խորհրդարանական ընտրությունները, եւ դեռ հայտնի չեն դրանց արդյունքները:
Եթե ՀՅԴ-ն համոզված է, որ Սերժ Սարգսյանն իր թիմով մնալու է, ապա դա նշանակում է, որ ինքն էլ կողմ է «տոկոս խփելուն»:
Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ գաղափարի մասին է խոսում Ռուստամյանը, երբ ակնհայտ է, որ ՀՀԿ ղեկավարն անցած 7 տարիներին ձախողել է արտաքին եւ ներքին քաղաքականությունը:
Բոլոր առումներով ձախողված գործչի հետ անժամկետ համաձայնագիր կնքելը վկայում է մի բանի մասին՝ ՀՅԴ-ն կողմ է երկրում առկա կոռուպցիային, կողմ է արտագաղթին, կողմ է աղքատությանն ու գործազրկությանը, կողմ է թալանին, ինչից լիուլի օգտվելու շանս է ձեռք բերում:
ՀՅԴ–ի խոստովանությունը
Այսպես, Կառավարությունը, «հանուն քաղաքական կայունության», երկու կես արեց Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Վասն ՀՅԴ-ի:
Կարծես թե մեկ տարի առաջ էին միացվել այս կառույցները, բայց բոլշեւիկյան մեթոդով կրկին ցաքուցրիվ եղան: Դաշնակցական գործիչ Արմեն Ռուստամյանը «Ազատությանը» տված հարցազրույցում «բացահայտել» է արդեն իսկ բացահայտվածը՝ նշելով, թե քանի նախարություն եւ քանի մարզ են տալու ՀՅԴ-ին:
Դաշնակցականներ Դավիթ Լոքյանը, Լեւոն Մկրտչյանը եւ Արծվիկ Մինասյանը համապատասխանաբար կզբաղեցնեն տարածքային կառավարման, կրթության եւ գիտության եւ էկոնոմիկայի նախարարների պաշտոնները:
Բացի այդ՝ Շիրակի եւ Արագածոտնի մարզպետների պաշտոններն էլ կնվիրաբերվեն ՀՅԴ-ին:
Ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում իր վերջին ելույթում՝ հանուն քաղաքական եւ կառավարման կայունության (կարծես թե ՀՅԴ-ն պատրաստվում էր մի 100 հազար մարդ հանել փողոց): Ինչեւէ:
Իսկ ինչպես է մեկնաբանում Ռուստամյանը այս ամենը: Ահա՛. «Սկզբունքային համաձայնությունները ձեռք են բերվել, հիմա իսկապես աշխատանք է տարվում քաղաքական համագործակցության համաձայնագրի տեքստի վրա: Դա լինելու է «Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Այդ համաձայնագիրը չի ունենալու ժամկետ, որովհետև մենք արդեն հայտարարել ենք, որ սա սովորական, էսպես կոալիցիոն ինչ-որ դաշինքի մասին չէ խոսքը, այլ երկարատև հեռանկարային համագործակցության…Այս իմաստով համաձայնագիրը հեռանկարային բնույթ է ունենալու, ապագային միտված, և կարծում եմ՝ հրապարակվելուց հետո բոլորի համար պարզ կդառնա, որ խոսքն իսկապես լուրջ քաղաքական գաղափարական հիմքի վրա ձևավորվող համագործակցության մասին է»:
Փաստորեն, ՀՅԴ-ն էլ է հավատում, թե այս իշխանությունը ցմահ իշխելու է, եւ անժամկետ համաձայնագիր է կնքում: Որքան էլ զավեշտական հնչի՝ «գաղափարական հիմքի վրա»:
Որտեղի՞ց այդ համոզմունքը, թե այս իշխանությունը շարունակելու է իշխել, երբ դեռ տեղի չեն ունեցել 2017-ի խորհրդարանական ընտրությունները, եւ դեռ հայտնի չեն դրանց արդյունքները:
Եթե ՀՅԴ-ն համոզված է, որ Սերժ Սարգսյանն իր թիմով մնալու է, ապա դա նշանակում է, որ ինքն էլ կողմ է «տոկոս խփելուն»:
Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ գաղափարի մասին է խոսում Ռուստամյանը, երբ ակնհայտ է, որ ՀՀԿ ղեկավարն անցած 7 տարիներին ձախողել է արտաքին եւ ներքին քաղաքականությունը:
Բոլոր առումներով ձախողված գործչի հետ անժամկետ համաձայնագիր կնքելը վկայում է մի բանի մասին՝ ՀՅԴ-ն կողմ է երկրում առկա կոռուպցիային, կողմ է արտագաղթին, կողմ է աղքատությանն ու գործազրկությանը, կողմ է թալանին, ինչից լիուլի օգտվելու շանս է ձեռք բերում:
Կիմա Եղիազարյան