Ընտրախախտումներ են արձանագրվել ՀՀԿ–ի ներկուսակցական ընտրության ժամանակ
ՀՀԿ 12–րդ համագումարում քիչ առաջ մեկնարկել է կուսակցության նախագահի և գործադիր մարմնի անդամների ընտրության քվեարկությունը։ ՀՀԿ նախագահի պաշտոնում առաջադրվել է միայն Սերժ Սարգսյանը։ Կուսակցության խորհրդի որոշմամբ, Հանրապետականի գործադիր մարմնի անդամների թիվը 12-ից դարձել է 14։ Գործադիր մարմնի ներկայիս 12 անդամների թեկնածությունը մնացել է անփոփոխ։ Ինչպես արդեն տեղեկացրելէինք, ավելացված երկու տեղը նախատեսված են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի համար։ Ի դեպ լրագրողները նկատել են, որ քվեատուփերում եղել են նախապես լրացված քվեաթերթիկներ։ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, որ կուսակցության հաշվիչ հանձնաժողովը կքննի այդ հարցը։

«7or.am»