Տնտեսական

18.02.2016 16:04


Համաշխարհային բանկը 30 տարի մարման ժամկետով արտոնյալ վարկ կտրամադրի Հայաստանին

Համաշխարհային բանկը 30 տարի մարման ժամկետով արտոնյալ վարկ կտրամադրի Հայաստանին

Այսօր Կառավարության նիստի ավարտին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտնել է, որ համաշխարհային բանկը 1.5 տոկոս տոկոսադրույքով, 30 տարի մարման ժամկետով արտոնյալ վարկ կտրամադրի Հայաստանին:

Նախարարը վարկի գումարի չափը չի նշել։ Նրա խոսքով՝ այն էլեկտարէներգիա արտադրած ընկերություններին էլեկտրաէներգիայի դիմաց չվճարումները մարելու՝ ՀԵՑ-ի կողմից չվճարված, և դրանից բացի՝ որոշակի փոխառնությունների տրամադրման համար է: Ըստ նրա՝ այդ վարկի շնորհիվ էլեկտրաէներգիայի սակագները ստիպված չեն լինի բարձրացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը