Տնտեսական

18.02.2016 15:10


Փոխնախարար. «Մինչև ապրիլի վերջ ցրտահարության վտանգ կա»

Փոխնախարար. «Մինչև ապրիլի վերջ ցրտահարության վտանգ կա»

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը գյուղացիներին կոչ է արել չխաբվել տաք եղանակին և գյուղատնտեական աշխատանքները չսկսել։

Ըստ Պետրոսյանի՝ բարձր ջերմաստիճանը միայն մեկ խնդիր կարող է առաջացնել. ծառերի վեգետացիան վաղ կսկսվի, և հետագայում, եթե ցուրտ լինի, բերքը կորցելու վտանգ կառաջանա:

Փոխնախարարի խոսքով՝ ընդհանրապես, մինչև ապրիլի վերջ հանրապետության տարածքում ցրտահարության վտանգ կա: Նա գյուղացիներին հորդորել է չշտապել գյուղատնտեական աշխատանքների սկսման հարցում.

Կարելի է կորիզավոր ծառերի էտ իրականացնել, բայց այգաբաց չի կարելի կատարել: Արարատյան դաշտում եղել են տարիներ, որ ցուրտը սկսվել է ապրիլի երկրորդ կեսից: Սածիլացման աշխատանքների մասին առայժմ խոսք լինել չի կարող: Վաղ գարնան կարտոֆիլի տունկն էլ կարելի է կատարել մարտի սկզբներին,-նշել է Պետրոսյանը:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը