Նաիրիտցիների հաջորդ հավաքն ԱԺ–ի մոտ՝ փետրվարի 25–ին
Ինչպես ավելի վաղ գրել էինք, այսօր՝ ժամը 11.00–ին, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները հավաքվել էին Ազգային ժողովի մոտ՝ «Նաիրիտի» հարցերով զբաղվող հանձնաժողովին հիշեցնելու, թե ինչ նպատակով է այն ստեղծվել առհասարակ։
Լրագրողների հետ զրույցում նաիրիտցիները նշել են, որ գործարանի հարցերով ենթահանձնաժողովն անգործության է մատնվել և գործարանի վերագործարկման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ կառավարությունը շահագրգռված է գործարանի վերագործարկմամբ, սակայն, միևնույն ժամանակ, նշել էր, որ դեռևս ոչ մի կազմակերպություն հետաքրքրված չէ «Նաիրիտով»։
ԱԺ–ի մոտից ցուցարարները երթով շարժվել են դեպի ՀՀ կառավարություն։
«Vesti.am»-ի հետ զրույցում «Նաիրիտի» գույքագրման խմբի գլխավոր մասնագետ Արմեն Դեմիրճյանն ասել է, որ աշխատակիցները հանդիպել են էնեերգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանին:
-Փոխնախարարն ասաց, որ ռուսական կողմից «Նաիրիտի» հանդեպ հետաքրքրություն ու շահագրգռվածություն ցուցաբերած ներդրողներ են հայտնվել: Գործարանում մեր ներկայացրած ծրագրի հիման վրա գույքագրում է իրականացվում, փաստաթղթեր են ստուգվում: Ես լավատես եմ ու հույս ունեմ, որ «Նաիրիտը» վերագործարկման ուղու վրա է,-ասել է նա:
Դեմիրճյանը նշել է, որ էներգետիկայի փոխնախարարի խոսքով՝ գործարանում նոր սարքավորումներ էլ կավելացվեն, քանի որ հներն ավելի ծախսատար են:
«Նաիրիտի» գլխավոր մասնագետը հավելել է, որ եթե ամեն ինչ իրենց ծրագրերի համաձայն ընթանա, 2017-ի սկզբին կարելի կլինի խոսել գործարանի վերագործարկման մասին:
Նաիրիտցիները որոշել են Ազգային ժողովի մոտ կրկին հավաքվել փետրվարի 25–ին։

7or.am