Լրահոս

28.11.2009 15:45

Հովիկ Աբրահամյան. «Մենք պետք է զերծ մնանք նրանցից, ովքեր կուսակցությունում որոնում են անձնական օգուտներ»

Հովիկ Աբրահամյան. «Մենք պետք է զերծ մնանք նրանցից, ովքեր կուսակցությունում որոնում են անձնական օգուտներ»

ՀՀԿ 12-րդ համագումարի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում նշել է, որ ՀՀԿ-ն պետք է ուշադրություն դարձնի  իր կուսակցական կադրերին և կադրային պոտենցյալին։

-Մեզ անհրաժեշտ են առաջին հերթին անձինք, ում հավատում են, որոնք խելացի են, և անձինք, ովքեր կարող են իրենց լուման ներդնել հայրենիքին ծառայելու մեր ընդհանուր գործին։ Միաժամանակ մենք պետք է զերծ մնանք նրանցից, ովքեր կուսակցությունում որոնում են անձնական օգուտներ կամ զուտ քաղաքական առաջխաղացման հնարավորություն,-ասել է նա։

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ իրենք  պետք է քննարկեն գործունեության  տարբեր ոլորտների համար ունակ կադրային ռեզերվի որոնողական աշխատանքներ, և որպես առաջատար քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն իր դերը պետք է կատարի այդ անձանց բացահայտելու և նրանց կարողություններին համապատասխան աշխատանքով ապահովելու գործում։

-Հարգելի՛ հանրապետականներ, մենք հավակնոտ նպատակներ ենք հետապնդում, և հենց ա՛յդ պատճառով են փորձելու մեզ խանգարել։ Մեզ փորձելու են խանգարել նրանք, ում ձեռնտու է թույլ Հայաստանը, ովքեր իրենց շահը գերադասում են ազգային շահից, ովքեր կողմ են լճացմանը, ովքեր կողմ չեն ստեղծելու նորը, բայց մենք պատրաստ ենք դիմագրավելու նաև ա՛յս մարտահրավերներին։ Մենք փորձելու ենք գործել մտածված, համբերատար, հետևողական։ Մենք հապաղելու իրավունք չունենք, և դրա համար էլ հորդորում եմ ձեզ, որ համագումարից հետո այս դահլիճից դուրս գանք խնդիրների լրջությունը հստակ գիտակցելով, բայց նաև լիակատար համոզվածությամբ, որ մենք դրանք միասին ենք լուծելու,-հավելել է ԱԺ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։