Տնտեսական

18.02.2016 11:52


Սահմանամերձ 33 համայնքի սոցիալական աջակցության նպատակով 928 մլն 871 հազ դրամ գումար կտրամադրվի

Սահմանամերձ 33 համայնքի սոցիալական աջակցության նպատակով 928 մլն 871 հազ դրամ գումար կտրամադրվի

Սահմանամերձ համայնքներին աջակցելու նպատակով 2015թ-ին ՀՀ կառավարությունը հատկացրել էր 928 մլն 871 հազ դրամ:

Այսօր կառավարության նիստում տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ դա սահմանամերձ համայնքներին մեծ սոցիալական աջակցություն է, ինչի հետ համաձայնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նախագծով առաջարկվում է պետական աջակցությունը ցուցաբերել բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար:

Վերոնշյալ գումարը տրամադրվելու է ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 2), Վայոց ձորի (թվով 5) և Տավուշի մարզերի (թվով 24) 33 սահմանամերձ համայնքներին:

Այս խորագրի վերջին նյութերը