Աշխարհ

18.02.2016 09:31


Հայտնի է Անկարայի մահապարտ–ահաբեկչի անունը

Հայտնի է Անկարայի մահապարտ–ահաբեկչի անունը

Նախօրեին Անկարայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 28 մարդ, ևս 61–ը՝ վիրավորվել։ Հետաքննությունը պարզել է, որ պայթյունները հեղինակել է մահապարտ–ահաբեկիչ, Սիրիայի քաղաքացի, քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության անդամ Սալիհ Նեջարը։

«Gazete Vatan»–ի փոխանցմամբ՝ մահապարտը հասել է ահակեչության վայր ավտոմեքենայով և գործի դրել պայթուցիկը։ Ահաբեկչի ինքնությունը հնարավոր է եղել պարզել գտնված մարմնի կտորների և մատնահետքերի միջոցով, որոնք համընկել են ոստիկանության բազայում առկա տվյալների հետ։

Հետաքննությունը չի բացառում, որ մահապարտը հանցակից էլ ունեցած լինի, որը նրա հետ եղել է մեքենայում։ Պարզվել է նաև, որ «Grand Cherokee» մեքենան, որով ընթացել է ահաբեկիչը, ավելի վաղ հափշտակվել էր թուրքական Իզմիր քաղաքից։

Թուրքական հատուկ ծառայությունները հայտարարել էին, որ ահաբեկչությանը կարող են մեղսակից լինել նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը