Աշխարհ

17.02.2016 17:53


Քրդերը սպառնացել են ռազմական գործողությունները շարունակել Թուրքիայի քաղաքներում

Քրդերը սպառնացել են ռազմական գործողությունները շարունակել Թուրքիայի քաղաքներում

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը սպառնացել է ռազմական գործողությունները գյուղական բնակավայրերից տեղափոխել Թուրքիայի քաղաքներ՝ ի թուրքական իշխանությունների կողմից իրականացվող ճնշումների։

«vz.ru»–ի փոփխանցմամբ՝ այս մասին ասել է կուսակցության առաջնորդ Մուրադ Քարայըլանը:

«Չնայած մեզ համար քաղաքային պայմաններում պատերազմ վարելն անչափ ռիսկային քայլ է, այնուհանդերձ, ստեղծված պայմանները թելադրում են ռազմավարության փոփոխություն»,-նշել է նա՝ հավելելով, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները լիակատար պատերազմ են սկսել իրենց ինքնավար պետությունը ստեղծել ցանկացող քրդերի դեմ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը