Լրահոս

28.11.2009 14:20


Քաղաքապետարանում սպառնացողներ և վախեցողներ չկան

ՀՀԿ 12-րդ համագումարում անդրադառնալով Երևանի ավագանիում վերջերս արձանագրված ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնություններին՝ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ասել է, որ ինքը, որպես քաղաքապետ, տարաձայնություններ չի տեսել. «Մեզ մոտ քաղաքապետարանում աշխատում են։ Յուրաքանչյուրն աշխատում է այնպես, ինչպես ինքն է կամենում, ինչպես ինքն է պատկերացնում և հասկանում ավագանու աշխատանքները»։

«7օր»-ի այն հիշատակմանը, որ, այդուհանդերձ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու անդամները սպառնացել էին վայր դնել իրենց մանդատները, Գագիկ Բեգլարյանն ասել է.

-Ժողովո՛ւրդ ջան, ես չեմ կարողանում հասկանալ երկու խոսք՝ մեկը՝ սպառնալիք բառը չեմ ընդունում, որովհետև աշխատանքի ժամանակ չե՛ն սպառնում. այստեղ սպառնացողներ չկան, վախեցողներ էլ չկան, երկրորդ՝ ամեն մարդ պատասխան է տալիս ի՛ր արարքի և ի՛ր հայտարարության համար, եկեք ինձ հարցրեք՝ ինչ եմ հայտարարում և ինչ եմ ուզում անել։ 

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը