Ա. Ալավերդյան. «ԵՏՄ–ից բերված մեքենաների համար կշարունակենք ԱԱՀ գանձել»
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն, ի պատասխան դիտարկմանը, թե, ըստ տեղեկությունների, թերացումներ են եղել ԵՏՄ անդամ երկրներից ավտոմեքենաներ ներկրելու հարցում, խնդիր է առաջացել հարկատեսակի կիրառման հետ, նշել է, որ որևէ շեղում չի եղել.
«Ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով՝ իրավական տողին, տառին համապատասխան»։
Հարցին՝ ԵՏՄ տարածքում ինչո՞ւ է գանձվում ԱԱՀ, Ալավերդյանը պատասխանել է.
«Անցումային դրույթներով մենք այդ իրավունք ունենք և այն պահպանելու ենք: Դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել»:
Նշենք, որ ԵՏՄ նախարար Տատյանա Վալովայան վերջերս հայտարարել էր, որ ԱԱՀ-ի հարկումը հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային պահանջներին: Խոսքն ավտոմեքենա ներմուծման ժամանակ ՀՀ-ի կողմից 20 տոկոս ավելացված արժեքի հարկ գանձելու մասին է:
«Մենք ի՞նչ ենք արել. երրորդ երկրներից ավտոմեքենաները ներմուծվում էին, նախորդ տարի 44-45 միլիարդի փոխարեն ներմուծվել է 22 միլիարդի, արդյունքում՝ շուրջ 20 միլիարդից ավելի գումար կորցրեցինք, պատճառներից մեկն էլ այն էր, որ ավտոմեքենաների մի մասը երրորդ երկրներից չներմուծվեցին, ներմուծվեցին պարզապես Ռուսաստանի Դաշնությունից: Իսկ ԵՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ ներմուծելիս սահմանի վրա մաքսատուրք չի գանձվում, սակայն գանձվում է ԱԱՀ: Տարբերությունն այն է, որ եթե Գերմանիայից է ներմուծվում, ապա այս պահին այդ գումարը գանձվում է տասն օրվա ընթացքում, իսկ երբ ավտոմեքենան ներմուծվում է ՌԴ-ից, գումարը կարող է վճարվել ներմուծման ամսվան հաջորդող ամսի 20-ին»,–ասել է փոխնախարարը։

7or.am