Աշխարհ

17.02.2016 13:40


Հալեպը դարձյալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությունների թիրախում է

Հալեպը դարձյալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությունների թիրախում է

Հալեպում հրթիռակոծման թիրախ են դարձել հայկական թաղամասերը, ազգապատկան կառույցները, Սիրիայի օգնության խաչի բժշկական կենտրոնը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մերձակայքը, ազգային Ճեմարանի շրջանը։ Այս մասին գրում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը։

Հիշեցվում է, որ անցյալ շաբաթ և վերջին մի քանի օրերի ընթացքում սիրիական բանակը ռազմական լուրջ գործողություններ է ձեռնարկել զինյալ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում։ Այդ պատճառով վերջին օրերին ավելացել է Հալեպի տարբեր շրջանների, այդ թվում՝ քրիստոնեաբնակ ու հայաբնակ թաղամասերի դեմ ահաբեկչական խմբավորումների կողմից արձակվող հրթիռների թիվը։

Ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությունների թիրախում են Հալեպի զանազան շրջաններ՝ Նոր Գյուղը, Սուլեյմանիեն, Վիլլաները, Թելեֆոն Հաուային, ալ-Ճապրիեն, Ազիզիեն և այլն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը