Տնտեսական

17.02.2016 12:55


Վ. Բոստանջյան. «Դոլարի մի փոխարժեքից մյուսին անցումը պետք է սահուն կերպով իրականացվի»

Վ. Բոստանջյան. «Դոլարի մի փոխարժեքից մյուսին անցումը պետք է սահուն կերպով իրականացվի»

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ոչ ցանկալի վիճակում, ու մեր արժույթները կարող են տարբեր վայրիվերումների ենթարկվել: Մասնավոր տրանսվերտներից Հայաստանի կախվածությունը ևս իր լուրջ ազդեցությունն ունի Հայստանի տնտեսության վրա: Այս մասին, «vesti.am»–ի փոխանցմամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Բոլոր դեպքերում, ֆինանսական շուկայում միջազգային մասշտաբով ու նաև ՀՀ կտրվածքով արժութային տատանումները կբերեն նաև ֆինանասական շուկայի տատանումների: Կառաջան գների անկում, բարձարցում և այլն- նշել է տնտեսագետը:

Բոստանջյանի խոսքով՝ դոլարի մի փոխարժեքից մյուսին անցումը պետք է սահուն կերպով իրականացվի: Հայաստանում այդ անցումով զբաղվում է Կենտրոնական բանկը, աշխատանքներ է տանում, որ տարածաշրջանում առկա գնային ճնշումները Հայաստան չհասնեն, և դոլարի շեմը 500-ը չանցնի:

Տնտեսագետը հավելել է, որ դոլարի կտրուկ արժեվորման պարագայում գնաճ կարձանագրվի, այսինքն՝ խոցելի խավը կհայտնվի ծանր սոցիալական դրության մեջ:

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության ճնշող մեծամասնությունը սերտ կապերով համագործակցության մեջ է Ռուսաստանի Դաշնության տնտեսության հետ: Նավթի գների անկումը Ռուսաստանում բերել է ռուբլու արժեզրկման, որն էական ազդեցություն է թողնում ՀՀ տնտեսության վրա:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը