Տնտեսական

17.02.2016 12:25


Սահմանամերձ համայնքների կոմունալ վճարների փոխհատուցման համար կտրամադրվի ավելի քան 928 մլն դրամ

Սահմանամերձ համայնքների կոմունալ վճարների փոխհատուցման համար կտրամադրվի ավելի քան 928 մլն դրամ

Սահմանամերձ համայնքներին աջակցելու նպատակով 2015թ-ին ՀՀ կառավարությունը հատկացրել էր 928 մլն 871 հազ դրամ: Առաջիկա կառավարության նիստին կներկայացվի նախագիծ՝ գումարի ծախսման նպատակի վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է պետական աջակցություն ցուցաբերել բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար:

Վերոնշյալ գումարը տրամադրվելու է ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 2), Վայոց ձորի (թվով 5) և Տավուշի մարզերի (թվով 24) 33 սահմանամերձ համայնքներին:

Այս խորագրի վերջին նյութերը