Լրահոս

08.02.2011 13:32


Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները հաղորդագրություն են տարածել իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ։

«Այսօր' 2011թվականի փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարից ստացել ենք մեր պաշտպանյալ' պրն. Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2010 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը: Նշված որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` հանցագործության կատարմանը մեր պաշտպանյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով»,- ասված  է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը