ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը մեծացավ։ Շատ ծանր գնով, բայց մեծացավ։ 1994–ին ամրագրվեց այդ մեծացածության չափը` Հայաստան+Ղարաբաղ։
Ճիշտ է, Ղարաբաղը որպես երկրորդ հայկական պետություն է հանդես գալիս, բայց դե, մեր մտքում և մեր սրտերում այն Հայաստանի հետ մեկ ամբողջություն է կազմում։
1994–ին մեծացած Հայաստանն այժմ փոքրացել է, բայց ոչ թե ֆիզիկական չափերով, այլ ուրիշ պարամետրերով։ Խոսքը վերաբերում է մեր բնակչության քանակին ու Հայաստանի հնարավորություններին։
90-ականների սկզբում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով Հայաստանից արտագաղթ սկսվեց։ Պատերազմի ավարտից ու էներգետիկ ճգնաժամի հաղթահարումից հետո արտագաղթի տեմպերը նվազեցին, 2000–կանների սկզբում կայունացան, ու մի պահ նույնիսկ դրական սալդո արձանագրվեց մեր երկրից մեկնողների ու վերադարձողների հաշվեկշռում։
2008–ից հետո, սակայն, պատկերը փոխվեց։ Պատերազմ չկար, էներգետիկ ճգնաժամ չկար, ծանր ժառանգություն չկար (հակառակը՝ իշխանությունները խոսում էին լավ ժառանգություն ստանալու մասին), բայց արտագաղթ սկսվեց ու շարունակվում է։
Տարեկան միջինում մոտ 35.000 ՀՀ քաղաքացի է արտագաղթել վերջին ութ տարիների ընթացքում։ Այսինքն՝ մոտ 300 հազար մարդ։ Դա ավելին է, քան Ղարաբաղի ու Սյունիքի մարզի բնակչության քանակը միասին վերցրած։
Արտագաղթը փոքրացրել է մեր երկիրն այնպես, ինչպես մարդն է փոքրանում կենսական ռեսուրսներից զրկվելուց հետո։
Փոքրացել է տնտեսությունը, դժվարացել է բանակի թվակազմ ապահովելը, քչացել է սպառումը, կրճատվել են հարկերը, վճարունակ պահանջարկի անկումը վատացրել է բիզնես միջավայրը։
Հայաստանում կրճատվել է ալյուրի, հոսանքի ու վառելիքի սպառումը։ Դա նշանակում է, որ քչացել ու փոքրացել ենք։
Հայաստանն այնքան է փոքրացել, որ կռվում է ինքն իր հետ և տապակվում ինքն իր մեջ։ Կողքից թուրք–ադրբեջանական թշնամական պետություններ ունենալու պարագայում դա վտանգավոր շռայլություն է։
Ինչպես է փոքրանում Հայաստանը

Եվ ինչո՞ւ պետք է հանդուրժել այս ամենը։
Կորյուն Մանուկյան