Ինչպես միշտ, վերջին ելույթում էլ ՀՀԿ ղեկավարի արտահայտած մտքերը, ժողովրդական լեզվով ասած՝ «Իրար քացի են տալիս»: Իրար հաջորդող նախադասությունները տրամաբանական հակասության մեջ են. նախորդ միտքը կապ չունի հաջորդ մտքի հետ այն առումով, որ անկեղծ չէ ինքը բանախոսը:
Ահա՛, ինչպես տեսնում եք, առաջին նախադասությունը ոչ մի կապ չունի երկրորդ նախադասության հետ: Թվում էր, թե առաջին նախադասությունից հետո նա պետք է խոսեր մեզ չգոհացնող վիճակի մասին եւ թվարկեր այն բացթողումները, որ եղել են իր ղեկավարման օրոք: Բայց նա անմիջապես խոսում է հաջողությունների մասին: Սա աբսուրդի հասնող մոտեցում է:
Նույնը տեսնում ենք երրորդ նախադասության դեպքում: Սրան հաջորդում է ոչ թե «Արի տուն» ծրագրի տապալման մասին խոստովանությունը, այլ տրաֆարետային-հայրենասիրական ինչ-որ կարգախոս:
Հինգերորդ նախադասությունն արդեն «նվիրված» է «մեծ վերելքի ուղի» մտնելու հարկադրանքին:
Վեցերորդը՝ «պետք է, պետք է»-ին: Նման ճառերով ով ասես՝ կարող է ղեկավարել երկիրը:
Առաջին բոլշեւիկը՝ Լենինը, դրանում վստահ էր:
«Ցանկացած խոհարարուհի կարող է ղեկավարել պետությունը»,- ասում էր պրոլետարիատի առաջնորդը։
Իսկ «Վերջի բոլշեւիկը», որ վերջին երկու տարին վատնեց սահմանադրափոխության վրա (սեփական իշխանությունը հավերժացնելու հստակ նպատակով), թերեւս, միայն այդ հարցում համաձայն չէ առաջին բոլշեւիկի հետ: Քանզի նա չի պատրաստվում տեղը զիջել որեւէ «խոհարարուհու»: Ուզում է ինքը մնալ։
Հակասող մտքերի «միասնություն»
Ինչպես միշտ, վերջին ելույթում էլ ՀՀԿ ղեկավարի արտահայտած մտքերը, ժողովրդական լեզվով ասած՝ «Իրար քացի են տալիս»: Իրար հաջորդող նախադասությունները տրամաբանական հակասության մեջ են. նախորդ միտքը կապ չունի հաջորդ մտքի հետ այն առումով, որ անկեղծ չէ ինքը բանախոսը:
«Մեզ չպիտի գոհացնի այն վիճակը, որ այսօր կա Հայաստանում: Մենք պետք է մատնացույց անենք գրեթե բոլոր ոլորտներում քայլ առ քայլ ձեռք բերվող հաջողությունները, բայց միշտ պետք է չբավարարվենք դրանցով: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողները իրենց երջանիկ կզգան ու չեն մտածի այն լքելու մասին: Այնպիսի Հայաստան, որը դեպի իրեն կձգի օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, ու նրանք հպարտությամբ բոլոր պատեհ առիթներով այլոց մոտ կարտաբերեն «Հայաստան» անունը: Արտաքին քաղաքական մարտահրավերները ևս հարկադրում են մեզ օր առաջ մտնել մեծ վերելքի ուղի: Մեր բոլորի ջանքերը պետք է ուղղել այս խնդրի լուծմանը, մեր բոլորի միտքն ու գիտելիքներն է պետք ծառայեցնել դրան» (Սերժ Սարգսյան, 12.02.216):
Ահա՛, ինչպես տեսնում եք, առաջին նախադասությունը ոչ մի կապ չունի երկրորդ նախադասության հետ: Թվում էր, թե առաջին նախադասությունից հետո նա պետք է խոսեր մեզ չգոհացնող վիճակի մասին եւ թվարկեր այն բացթողումները, որ եղել են իր ղեկավարման օրոք: Բայց նա անմիջապես խոսում է հաջողությունների մասին: Սա աբսուրդի հասնող մոտեցում է:
Նույնը տեսնում ենք երրորդ նախադասության դեպքում: Սրան հաջորդում է ոչ թե «Արի տուն» ծրագրի տապալման մասին խոստովանությունը, այլ տրաֆարետային-հայրենասիրական ինչ-որ կարգախոս:
Հինգերորդ նախադասությունն արդեն «նվիրված» է «մեծ վերելքի ուղի» մտնելու հարկադրանքին:
Վեցերորդը՝ «պետք է, պետք է»-ին: Նման ճառերով ով ասես՝ կարող է ղեկավարել երկիրը:
Առաջին բոլշեւիկը՝ Լենինը, դրանում վստահ էր:
«Ցանկացած խոհարարուհի կարող է ղեկավարել պետությունը»,- ասում էր պրոլետարիատի առաջնորդը։
Իսկ «Վերջի բոլշեւիկը», որ վերջին երկու տարին վատնեց սահմանադրափոխության վրա (սեփական իշխանությունը հավերժացնելու հստակ նպատակով), թերեւս, միայն այդ հարցում համաձայն չէ առաջին բոլշեւիկի հետ: Քանզի նա չի պատրաստվում տեղը զիջել որեւէ «խոհարարուհու»: Ուզում է ինքը մնալ։
Կիմա Եղիազարյան