Լրահոս

28.11.2009 14:04


Ըստ Բարսեղ Բեգլարյանի՝ Հայաստանում լուրջ կուսակցություններ չկան`չհաշված մի քանիսը

Ըստ Բարսեղ Բեգլարյանի՝ Հայաստանում լուրջ կուսակցություններ չկան`չհաշված մի քանիսը

ՀՀԿ 12-րդ համագումարի ժամանակ «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը, պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, թե ինքը ցանկանում է նոր կուսակցություն ստեղծել, ասել է, որ Հայաստանում առանց այդ էլ շատ են կուսակցությունները։

-Իմ երազանքն է Հայաստանում տեսնել ոչ ավելի, քան 15 կուսակցություն։ Եթե 5-ը լինի, դա իդեալական կլինի։ Պետք է, որ կուսակցությունները խոշորանան, այլ ոչ թե ծլեն-ծաղկեն։ Հայաստանում կուսակցություններն անձնավորված են։ Հայաստանում չկան լուրջ կուսակցություններ՝ չհաշված մի քանիսը,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը