Գագիկ Մինասյանը ներկայացրել է 2011թ. ՀՀ բյուջեի նախագիծը
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Դուպլեքս» ակումբում ներկայացրել է կառավարության կողմից ԱԺ ներկայացրած 2011թ. բյուջեի նախագիծը։
Նա նշել է, որ ազգային ժողովի նախագահն արդեն ստորագրել է ժամանակացույցը, որի համաձայն կսկսվեն բյուջեի քննարկումները։
Նրա խոսքերով, 2011թ. բյուջեն կունենա մոտ 1տրլն դրամ ծախս, շուրջ 850մլրդ դրամ եկամուտ և 150մլրդ դրամ դիֆիցիտ, այսինքն 3,95% դիֆիցիտ ՀՆԱ-ի նկատմամբ։
Նա նշել է, որ շատ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ սա ծանր, ճգնաժամային 2009թ.-ից հետո երկրորդ բյուջեն է։ Եկող տարվա բյուջեի հատկություններից է դիֆիցիտի նվազեցումը։
-Առաջին անգամ մենք հասնում ենք նախաճգնաժամային 2008թ. ՀՆԱ-ի մակարդակին, դեռ մի բան էլ ավելի բարձր ցուցանիշներ ենք ունենալու և նախատեսված է, որ եկող տարվա ՀՆԱ-ն պետք է կազմի 3,7տրլն դրամ։ Նախաճգնաժամային 2008թ. ՀՆԱ-ն կազմում էր 3,6տրլն դրամ,- ասել է Գագիկ ՄԻնասյանը և հավելել, որ 2011թ. ՀՆԱ-ի աճը նախատեսվում է 4,6%։ Նույնքան կկազմի նաև արդյունաբերության աճը։
Գ.Մինասյանն ընդգծել է նաև, որ այս տարվա ընթացքում արտահանումը երկու անգամ ավելի բարձր տեմպով է աճում, քան ներմուծումը և այդ դրական տենդենցը պահպանվելու է նաև եկող տարվա ընթացքում։
-Մարդկայնի կապիտալի ուղղվածության տոկոսը եղել ու մնում է շատ բարձր՝ 46% բյուջետային ծախսերից ուղղվելու է այս բնագավառին՝ առողջապահություն, գիտություն, մշակույթ, կրթություն, սոցիալական ոլորտ, հանգիստ, կրոն, սպորտ։ Բյուջեի շուրջ 20%-ը գնալու է պաշտպանության, անվտանգության խնդիրների ապահովմանը, շուրջ 15%-ը՝ տնտեսական բլոկի ֆինանսավորման խնդիրներին, 4,5%-ը՝ արտաքին պարտքի սպասարկմանը, 3,3%-ը՝ դոտացիաներին և 2,6%-ը կազմելու է պահուստային ֆոնդի գումարը,- ասել է Գագիկ Մինասյանը։
Այդուհանդերձ, նա նշել է, որ այս տարի ունենք բավական մեծ գնաճ, չնայած, որ վերջին ամսվա ցուցանիշները բավական հուսադրող են՝ սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ 0,2% գնանկում, որի շարունակական լինելու դեպքում տարվա վերջին կմոտանենք պետական բյուջեի օրենքով սահմանված ցուցանիշին՝ առավելագույնը 5,5%։
-Մենք կամաց դուրս ենք գալիս ճգնաժամի հետևանքներից և թևակոխում ենք կայուն զարգացման փուլ,- ընդգծել է նա։

7or.am